Կադիրովն իր երեք անչափահաս որդիներին հատուկ գործողության գոտի է ուղարկում

393

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք անչափահաս որդիները մոտ ժամանակներս կմեկնեն Ուկրաինայում հատուկ գործողության գոտի։

Այդ մասին Կադիրովը գրել է իր Telegram-ալիքում։

«Ժամանակն է իրական մարտերում իրենց ցուցադրելու, և նրանց այդ ձգտումը ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կմեկնեն առաջնագիծ և այնտեղ կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի առաջնորդի որդիներ Ահմատը, Էլին և Ադամը 16, 15 և 14 տարեկան են՝ համապատասխանաբար։ Կադիրովի խոսքով՝ նրանց ռազմական պատրաստությունն սկսվել է վաղ մանկությունից՝ տղաները ուսանել են ռազմական գործի տեսական հիմքերը և սովորել, թե ինչպես վարվել զենքի հետ։ Քաղաքական գործիչը նշել է, որ ցանկացած հայր պետք է որդիներին սովորեցնի պաշտպանել ընտանիքը և Հայրենիքը։ Նա նշել է, որ «Եվրոպաներում համակարգիչների առջև նստած չեչենախոս «մարտիկները» չեն կարող դիմակայել անչափահաս ռազմիկներին, որովհետև «դուխ», պատիվ ու արժանապատվություն չունեն»։

Կադիրովի Ահմետ որդին, որը շուտով կմեկնի հատուկ գործողության գոտի, 16 տարեկանում պաշտոն է ստացել՝ նա ղեկավարում է հանրապետության բոլոր մանկական ու երիտասարդական կազմակերպությունները։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Մինսկը բաց է Բեռլինի հետ իրավահավասար երկխոսության համար
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահի արձագանքը