‘Կադիրովը հրամայել է կրակել մինչև իսկ չարտոնված գործողություններին մասնակցող դաշնային իրավապահների վրա’

1307

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախազգուշացրել է՝  հանրապետության տարածքում չանցկացնել հատուկ գործողություններ՝ առանց տեղական իշխանությունների հետ նախապես համաձայնեցնելու: Նման գործողությունների մասնակիցների ուղղությամբ նա թույլ է տվել մահաբեր կրակ բացել, փոխանցում է «Эхо Москвы»-ն:

Այս հայտարարությունը հաջորդել է Գրոզնիում ստավրոպոլյան ոստիկանության իրականացրած գործողություններին, որոնց ընթացքում գնդակահարվել է կասկածյալը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ. եթե առանց ձեր գիտության ձեր տարածքում հայտնվում է՝ կապ չունի՝ մոսկվացի է,  ստավրոպոլցի է՝ կրակեք ու սպանեք: Մեզ հետ պետք է հաշվի նստեն: Մենք չենք կարող, բառիս բուն իմաստով, մտնել Ինգուշեթիայի տարածք և այնտեղ ծայրահեղականների կամ ահաբեկիչների դեմ միջոցառումներ անցկացնել: Եթե դուք ձեր տարածքի տերն եք, ապա պետք է վերահսկեք: Հերի՛ք եղավ: Մեզ ստորացրել, վիրավորել են: Մենք դրա համար չենք ընդունել Սահմանադրությունը, որ մեզ սպանեն»,- ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում ասել է Կադիրովը: Փոխանցում է rosbalt-ը:  

Նախորդ հոդվածը‘People –ի վարկածով՝ դերասանուհի Սանդրա Բուլոքը աշխարհի ամենագեղեցիկ կինն է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինային ՆԱՏՕ-ական հանրաքվե է սպասվում’