Կադիրով․ «Հատուկ ռազմական գործողությանը» ավելի քան 21 հազար չեչեն զինվոր է մասնակցել

315

21 հազարից ավելի չեչեն զինվոր է մասնակցել «հատուկ ռազմական գործողությանը»՝ դրա մեկնարկից ի վեր, այժմ ավելի քան 9 հազար զինծառայող առաջնագծում է, իր Telegram-ալիքում հաղորդել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հղում անելով Չեչնիայի խորհրդարանի նախագահ, «Հատուկ ռազմական գործողության» հանրապետական շտաբի պետ Մագոմեդ Դաուդովի հաղորդած տեղեկատվությանը։

Չեչնիայի Հանրապետությունը հատուկ գործողության առաջին իսկ օրերից «չափազանց ծանրակշիռ ավանդ է բերում Ռուսաստանի հաղթանակին՝ նատօ-ական և բանդերական ագրեսորների դեմ», հավելել է Չեչնիայի ղեկավարը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ հանրապետության յուրաքանչյուր բնակիչ և «բոլոր պատասխանատու անձինք կշարունակեն իրենց ջանքերը ներդնել թշնամու նկատմամբ Ռուսաստանի հաղթանակն ապահովելու համար»։

«Դրանից է կախված մեր Հայրենիքի բարեկեցությունը, ուստի մենք թուլանալու իրավունք չունենք»,- ամփոփել է Կադիրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴուք միշտ լինելու եք ուրացողների կողքին. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԶելենսկին Մեդվեդչուկին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից