Զելենսկին Մեդվեդչուկին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից

301

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ որոշում է կայացրել ուկրաինական քաղաքացիությունից զրկել ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին ու ևս երեք նախկին պատգամավորների։

Զելենսկին նաև նշել է, որ սա «նման վերջին որոշումը չէ»։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ նախագահը հրամանագիր է ստորագրել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու 13 հոգևորականների քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ։

Ուկրաինայում Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ վաղուց էր քաղաքական հետապնդում իրականացվում։ Մեդվեդչուկը այժմ երկրում արգելված «Ընդդիմադիր հարթակ — Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավարն էր։ 2022 թ․ ապրիլի 12-ին նա ձերբակալվել էր և կալանավորվել պետական դավաճանության և պատերազմ վարելու օրենքները խախտելու մեղադրանքով։

Սեպտեմբերի վերջին Մեդվեդչուկը կալանավորված անձանց փոխանակման շրջանակներում կարողացավ հեռանալ Ուկրաինայից։ 

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրով․ «Հատուկ ռազմական գործողությանը» ավելի քան 21 հազար չեչեն զինվոր է մասնակցել
Հաջորդ հոդվածըԹուրքիան սկսել է կասետային ռազմամթերքի մատակարարումն Ուկրաինա