‘Կադիրով. Ես խանգարում եմ «Պետդեպի մի խումբ հանցակիցների»’

1676

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիան լիովին ինտեգրվել է Ռուսաստանին: Այդ մասին նա ասել է Интерфакс-ին տվա հարցազրույցում:

«Փաստացիորեն՝ տեղի է ունեցել չեչենական հասարակության լիակատար ընդգրկում Ռուսաստանի ժողովուրդների ընտանիքի մեջ՝ համալրելով Չեչնիայի միավորման ընթացքը Ռուսաստանի Դաշնությանը»,- հայտարարել է Կադիրովը: Բացի այդ, նա կարծում է, որ «չեչեն ժողովուրդն այսօր զգում է իր միասնությունը ռուսների և Ռուսաստանի մյուս ժողովուրդների հետ, հազարավոր երիտասարդներ ծառայում են մեր երկրի անվտանգության պահպանմանը, բոլոր շրջաններից ամեն օր հանգստանալու են ժամանում Չեչնիա»:

Ըստ Կադիրովի՝ նման իրավիճակը բոլորին չէ, որ դուր է գալիս: «Ըստ երևույթին՝ ես ինչ-որ մեկին խանգարում եմ: Ո՞ւմ: Ժողովրդի՞ն: Ղեկավարությա՞նը: Իհարկե՝ ոչ: Գուցե Պետդեպի մի խումբ հանցակիցների և դրանց նմանների՞ն: Հավանաբար՝ այո: Նրանց նկատմամբ, ովքեր անցել են Ռուսաստանի թշնամիների կողմը, դարձել նրան հանցակիցը, իմ դիրքորոշումը չի փոխվի՝ որտեղ էլ որ ես աշխատեմ»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը:

Ավելի վաղ Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում իր ապագայի վերաբերյալ հարցը չի քննարկել երկրի ղեկավարության հետ, և շեշտել է, որ կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում: «Ես հետևակային եմ, որը կասի՝ «Լսու՛մ եմ»,- այդ առիթով ասել է նա: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կենտրոնում’