‘Կալանավորի ամեն օրը 30 000 եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին. Մամուլ’

1321

Այսօր, ժամը 12:00-ի սահմաններում, դատապարտյալների հարազատները հավաքվելու են Բաղրամյան 26-ում։

Բողոքելու են պատժի հետագա կրումից վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անգործության դեմ։ «Հրապարակի» հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենք սնանկանում են կալանավայրերում դատապարտյալ պահելով, որ սնունդը զզվելի է, դատապարտյալի և կալանավորի անցկացրած ամեն օրը մեծ եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին, որ իրենք պարտավոր են ամեն ամիս առնվազն 30 հազար դրամ «մուծվել» բանտապետերին, հակառակ դեպքում իրենց հարազատներին քրեական հեղինակությունների միջոցով կներքաշեն մոլի խաղերի մեջ և կգցեն մեծ «պարտքերի» տակ։ «Վարչությունում շահագրգռված չեն, որ մարդիկ ազատվեն։ Պետերը ձևական են դիմում վաղաժամկետ ազատման հանձնաժողովին։ Բայց իրենք լավ գիտեն, որ ոչ ոք էլ չի ազատվելու»,– բողոքում էին բանտարկվածների հարազատները։

Նախորդ հոդվածը‘Չի բացառվում, որ կառավարության մուտքի դռան վրա զանգ տեղադրվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Արի տուն, սիրիահայ’