‘Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը’

1349

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ AJR 32 բանաձևը քվեարկության է դրվել օգոստոսի 27-ին, տեղեկացնում է Asbarez-ը։

Ավելի վաղ բանաձևի քվեարկության վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նահանգի հայությանը կոչ էր արել էլեկտրոնային հաղորդագրությունների և հեռախոսակապի միջոցով կապվել իրենց շահերը ներկայացնող սենատորների հետ և վերջիններիս խնդրել բանաձևին կողմ քվեարկել:

Մի քանի ամիս առաջ՝ մայիսի 5-ին, Կալիֆորնիայի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը և կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքը։ Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին էր քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ էր, ևս 1-ը չէր մասնակցել քվեարկությանը:

Բացի Կալիֆորնիայից, համանման բանաձեւեր են ընդունել ԱՄՆ Մեն, Լուիզիանա, Մասաչուսեթես, Ռոդ Այլենդ նահանգների, մի շարք քաղաքների պառլամենտները, ինչպես նաեւ՝ Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանը: 

Նախորդ հոդվածը‘Լուդոգորեց — Ստյաուա. Դարպասապահ դարձած պաշտպանը 2 հատ 11 մետրանոց է հեռացրել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ’