‘Կայացավ լրագրողների ֆուտզալի մրցաշարի առաջին տուրը. արդյունքներ ‘

958

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, «Միկա» մարզական համալիրում մեկնարկեց «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 6-րդ մրցաշարը:
Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:
Մրցաշարի առաջին
օրն անակնկալներ չգրանցվեցին: Հանդիպումները հիմնականում ավարտվեցին խոշոր հաշիվներով, գրանցվեց միայն մեկ մարտական ոչ-ոքի՝ Մարզաշխարհ – iLur.am թիմերի խաղում: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Epress.am – Mocak.am թիմերի խաղում: Վերջին երկու առաջնությունների հաղթողը՝ Epress.am-ը, 10 անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարի նորեկի դարպասը:

Մրցաշարային աղյուսակ.
A խումբ
Mamul.am – starsbayart.com – 6:1
Մարզաշխարհ – ilur.am – 6:6
1. Mamul.am – 3
2. ilur.am – 1
3. Մարզաշխարհ – 1
4. Starsbyart.com – 0
B խումբ
Epress.am – Mocak.am – 10:0
Mediamax.am – Emedia.am – 6:0
1. Epress.am – 3
2. Mediamax.am – 3
3. Emedia.am – 0
4. Mocak.am – 0
C խումբ
Արևածաղիկ — 4-րդ ինքնիշխանություն – 2:5
News.am – Xsport.am – 8:1
1. News.am – 3
2. Չորրորդ ինքնիշխանություն – 3
3. Արևածաղիկ – 0
4. Xsport.am – 0
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության:

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյան. Հաշվարկների արդյունքում ստացված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամի մեջ ստվերն ընդգրկված է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որտեղ մեկ ռուսաստանցի և ուկրաինացիներ են եղել’