‘Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկվածներից մեկին ազատ են արձակել. Մամուլ’

1080

Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին դեկտեմբերի 11-ին ազատ են արձակել, նա գնացել է տուն։

Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը։ Նրա խոսքով՝ իր որդուն ազատ են արձակել ստորագրությամբ. «Բայց այդ ստորագրության պատճառն այն է, որ այդ դեպքից բացի՝ հոսպիտալում որդիս մի տղայի է հրել, որը բողոքել է»: Իսկ ահա մյուս զինծառայողներ Արշակն ու Ռազմիկն այս օրերին գտնվում են Նուբարաշենի հոգեբուժարանում։ Ռազմիկի մայրը՝ տիկին Աննան, ասել է որ դեռ սպասում են, թե երեխաներին բուժզննման ենթարկած հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դերոն փաստաթղթերում չի ճանաչում իր բարձրաստիճան որդուն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հիմա՛’