‘Կանխվել է խմբակային փախուստի փորձ’

1130

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:

Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Այս պահին բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Նախագահական ընտրությունները՝ փետրվարի 18-ին’