Կապելո․ «Յուվենտուսն» արդեն դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից

336

«Միլանի», «Յուվենտուսի», «Ռեալի», «Ռոմայի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կանխատեսել է, որ Թուրինի «Յուվենտուսն» այս մրցաշրջանում էլ չի կարողանա նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

«Ես կարծում եմ՝ «Յուվենտուսն» արդեն դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից։ Նրանք շատ հեռու են առաջատար դիրքից, իսկ առջեւում սպասվում են ծանր հանդիպումներ։ Նեապոլից, Միլանից եւ Հռոմից միավորներ տանելը հիմա շատ ավելի բարդ է, քան նախկինում։

Ես սպասում էի, որ «Նեապոլը» կլինի առաջին տեղում։ Այդ մասին խոսել եմ դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Հիմա չեմպիոնին կանխատեսելն ավելի հեշտ է։ Գատուզոն գերազանց աշխատանք է կատարել։ Նրան փոխարինած Սպալետին «Նեապոլին» նոր ազդակներն է հաղորդել։ Աշխատանքի արդյունքները տեսանելի են»,- Կապելոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնության 7 տուրից հետո «Նապոլին» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսն» ունի 11 միավոր եւ 7-րդն է։

Նախորդ հոդվածըՄբապեն Ֆրանսիայի հավաքականում ստացած պարգևավճարները տրամադրում է բարեգործությանը
Հաջորդ հոդվածըԱԱ․ Իսլանդիա — Հայաստան հանդիպման մրցավարները