‘Կառավարությունը գաղտնի փոփոխություններ կատարել Որոտանի Կասկադի վաճառքի պայմանագրում’

1538

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Որոտանի Կասկադ ՀԷԿ» ՊՓԲԸ վաճառքի պայմանագրի նախագծի փոփոխություններին և լրացումներին:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, կառավարությունը, նախարարությանը լիազորել է ստորագրել պայմանագիրը և դրա հետ կապված բոլոր լրացուցիչ համաձայնագրերը: Փոփոխությունների մանրամասները չեն հաղորդվում:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի կեսերին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարել էր, որ հավանաբար մեկ ամսվա ընթացքում Որոտանի Կասկադի վաճառքի գործարքը կլինի ավարտված:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմի դեմ ելած ընդդիմությունը պետք է հանդես գա նոր քայլերով’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ-ում քննադատել են Կիեւի՝ Ռուսաստանի սահմանին խաղաղապահներ հրավիրելու գաղափարը’