‘Կառավարությունը գնում է վա բանկ’

1911

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 պահանջների վերաբերյալ կառավարության արձագանքն ընդամենը օրերի ընթացքում տրմագծորեն փոխվել է: Այսպես, NEWS.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե այդ կետերից եւ ոչ մեկը կառավարությունը չի պատրաստվում ընդունել:

«Եթե բացարձակապես այն տեսքով լինի, ինչ-որ ներկայացրեց քառյակը, ապա ոչ մի կետն էլ չենք ընդունելու, սակայն շատ կետեր ուղղության առումով կարող են համապատասխանել մեր որդեգրած քաղաքականությանը, սակայն ուղղության առումով զուտ»,- ասել է նա:

Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու մյուս ՀՀԿ-ականները լիովին այլ բան էին հայտարարում: Նրանք նշում էին, թե այդ կետերի մեծ մասը այնպես թե այնպես, ընդգրկված են կառավարության ծրագրում, հետեւաբար իրագործվելու են: Այլ հարց են ժամկետները: Ըստ երեւույթին, կառավարությունը որոշել է փոխել իր մարտավարությունը եւ գնալ վա բանկ: 

Նախորդ հոդվածը‘Լարսի ճանապարհին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Ստեփանակերտի համալսարաններից մեկում. շենքում գտնվել է 150 ուսանող’