‘Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ա և Գ» ընկերությանը’

2360

Կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը:

Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում:

«Ա և Գ» ՍՊԸ-ն Հայաստանում ստեղծվել է 2009 թ. հունվարին Վիկտոր Մանուկյանի և ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոյի կողմից: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ամենահարուստ ոչ օրինականն ու «ամենաաղքատ» օրինականը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը չի արձագանքում պետհամարանիշների կեղծիքով փոփոխության մասին հրապարակմանը’