‘Ոստիկանությունը չի արձագանքում պետհամարանիշների կեղծիքով փոփոխության մասին հրապարակմանը’

1270

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը իր էջում հրապարակել է մի նկար, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են խախտում կատարած ավտոմեքենայի վրայից համարները համակարգչային միջամտությամբ տեղափոխել մեկ այլ ավտոմեքենայի վրա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեցինք հետաքրքրվել՝ արդյո՞ք որեւէ միջոցառում ձեռնարկվելու է այս ուղղությամբ, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ ոստիկանության աշխատակիցը նշեց, որ այս մասին որեւէ հաղորդում չի ստացվել եւ որպեսզի գործը ընթացք ստանա, քաղաքացին պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնի: Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք փաստի հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ ընթացք տալու համար, ոստիկանության աշխատակիցը հստակ չպատասխանեց:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ա և Գ» ընկերությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կանխատեսվում է շոգ ամառ’