‘Կառավարությունը մերժել է «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի նախագիծը’

959

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ժամանակ կառավարությունը դեմ է արտահայտվել ԱԺ ՀԱԿ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը որոշել էր շրջանառության մեջ դնել խմբակցության յոթ անդամների հեղինակած ` «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխումներ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը: 

Կառավարությունը իր նկատառումներն ու եզրակացությունները կներկայացնի ՀՀ Ազգային Ժողով:  

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես’
Հաջորդ հոդվածը‘Ազգային հավաքականի 14 ֆուտբոլիստներ ազատվել են զինծառայությունից մինչև 2016թ.’