‘Կառավարությունը Սպորտի նախարարությանը 33 մլն դրամ հատկացրեց’

1219

2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Այդ նպատակով Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30 մլն դրամ: 

Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ եւս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:

Նախորդ հոդվածը‘Գերված զինծառայողի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստով քր. գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Արարատի քաղաքապետը’