‘Գերված զինծառայողի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստով քր. գործ է հարուցվել’

1066

ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ըստ նախաքննության արդյունքների՝ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: «Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,-հայտնում են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: 

Նախորդ հոդվածը‘Մինչեւ 2016թ. վարունգ ու լոլիկ աճեցնող ընկերությունից ԱԱՀ չեն գանձի’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Սպորտի նախարարությանը 33 մլն դրամ հատկացրեց’