‘Կառավարությունը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» զեկույցները’

779

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները:

Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Աբրահամյանն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները դիմել են ԿԽՄԿ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել’