‘Կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց Ռուբեն Վարդանյանի ընկերությանը’

1093

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացնել 250 մլն դրամ: Գումարը, ըստ կառավարության, տրամադրվել է` Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: 

«Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը»,- նշված է կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

«Դիս փրոփըրթիս» ընկերությունը պատկանում է ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանին եւ նրա տիկնոջը` Վերոնիկա Զոննաբենդին: Ընկերությունը Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախաձեռնողներից է: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանափոխությունից հետո կյանքն արագ կփոխվի ‘
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը հայկուլիկենց ղեկավար Կարեն Ավագյանին հսկայական գումարներ է տրամադրել’