‘Կառլեն Մկրտչյանը տեղափոխվեց «Անժի»’

1115

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը տեղափոխվեց Մախաչկալայի «Անժի», հաղորդում է ռուսական ակումբի կայքը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2011թ.-ից հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: «Անժին» վերջին մեկ ամսվա ընթացքում բաժանվեց գրեթե բոլոր առաջատարներից, և այժմ թիմի գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևը նոր թիմ է պատրաստվում:

Հիշեցնենք, որ «Անժին» անցած մրցաշրջանի արդյունքներով իրավունք է նվաճել հանդես գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ Ռուսաստանի նոր մեկնարկած առաջնությունում 6 տուրից հետո զբաղեցնում է նախավերջին` 15-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘ Օզբիլիսի ու Մովսիսյանի գոլերը չօգնեցին «Սպարտակ»-ին. Մոսկովյան ակումբը դուրս է մնում Եվրոպա Լիգայից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ‘