‘Կասիլյաս. «Ես չեմ պայքարում պարոն Մոուրինյուի դեմ»’

1238

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հոգնել է իր և «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Հիշեցնենք, որ Մոուրինյուի գլխավորությամբ Կասիլյասը խաղացել է «Ռեալում», և կողմերն աչքի չեն ընկել ջերմ հարաբերություններով:

-Մինչև կոկորդս կուշտ եմ Մոուրինյուի վերաբերյալ հարցերից: Հասկանում եմ, որ մարդկանց հետաքրքիր է այդ թեման, բայց այլևս այդ մասին խոսելու անհրաժեշտություն չկա: Մոուրինյուն իր սպորտային կարիերան ունի, ես՝ իմը:

Ես չեմ պայքարում պարոն Մոուրինյուի դեմ, նա էլ չի ցանկանում ինձ հետ տարաձայնություններ ունենալ: Մենք տարբեր ակումբներում ենք աշխատում և տարբեր նպատակներ ունենք,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Cope»-ից: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» բողոքարկումը չի ընդունվել’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»’