‘«Ռեալի» բողոքարկումը չի ընդունվել’

1223

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Բողոքարկման հանձնաժողովը չի ընդունել Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը:

Դեկտեմբերի 4-ին, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալին» Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս թողնելու որոշում էր կայացրել՝ հիմք ընդունելով այն, որ մադրիդյան ակումբը կանոնակարգ է խախտել՝ 1/16 եզրափակիչ փուլի «Քադիսի» հետ խաղին հայտավորելով Դենիս Չերիշևին: Ռուս կիսապաշտպանն Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկությունում 3 դեղին քարտ էր ստացել «Վիլյառեալի» կազմում վարձավճարով հանդես գալիս, ինչը նշանակում է՝ անկախ ակումբի փոփոխությունից, նա պետք է բաց թողներ ընթացիկ խաղարկության առաջին հանդիպումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չվերանայի որոշումը, «Ռեալի» ղեկավարությունը կդիմի Սպորտային վճռաբեք դատարան (CAS-Court of Arbitration for Sport, CAS, Tribunal Arbitral du Sport, TAS): «AS»-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբում արդեն վաղվանից զբաղվելու են այդ հարցով:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել էր «Քադիսին», իսկ Չերիշևը խփել էր իր թիմի առաջին գոլը: Եթե, այդուհանդերձ, մադրիդյան ակումբը հաղթի այս գործում, թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. «Ես չեմ պայքարում պարոն Մոուրինյուի դեմ»’