Կատարը մոտ 9 մլրդ դոլարի եկամուտ կստանա ԱԱ-ը ընդունելու արդյունքում

288

Կատարը մոտ 9 միլիարդ դոլար կվաստակի գալիք Աշխարհի առաջնությունն ընդունելու արդյունքում։ Այս մասին հայտնել է մրցաշարի գործադիր տնօրեն Նասեր ալ Խաթերը։

Նրա խոսքերով՝ մրցաշարից ստացված հասույթը կկազմի մոտ 17 մլրդ դոլար։ Ընդհանուր ենթակառուցվածքային ծախսերը կկազմեն մոտավորապես 8 միլիարդ դոլար: Այսպիսով, կազմակերպիչների զուտ շահույթը կկազմի մոտավորապես 9 միլիարդ դոլար։

«Սա նշանակում է, որ մենք կստանանք եկամուտներ, որոնք երկու անգամ ավելի են, քան ծախսերը, և որ Կատարը կքաղի Աշխարհի առաջնության օգուտները նաև մրցաշարից հետո», – ասել է Ալ Խաթերը:

Գործադիր տնօրենը նաև նշել է, որ, ըստ կանխատեսումների, Աշխարհի առաջնության հանդիպումները դիտելու է մոտ չորս միլիարդ մարդ։

«Մոտ մեկ միլիոն մարդ կայցելի Կատար, այդ թվում՝ 12 000 լրատվամիջոցի ներկայացուցիչներ», – ասել է նա:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ հինգ քաղաքի ութ մարզադաշտում։ Կատարը կդառնա առաջին արաբական երկիրը, որը կընդունի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։

Նախորդ հոդվածըՉավի․ Մեսին իմ ընկերն է, «Բարսելոնան» նրա տունն է
Հաջորդ հոդվածըԿքննարկեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը