‘Կատարվում է քննություն՝ պարզելու համար Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները’

1590

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում  հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայում բանտ կկառուցեն կղզու վրա, որը կպահպանեն մարդակեր-կոկորդիլոսները’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Տնտեսվարող սուբյեկտը չի հասցնում հետեւել օրենքներին’