‘Կարաջիչը և Մլադիչը կկանգնեն Հաագայի դատարանի առջև’

904

Բոսնիական սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչը և գեներալ Ռատկո Մլադիչը միասին կկանգնեն նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի միջազգային դատարանի առջև: Մլադիչը հանդես է գալու որպես վկա՝ Կարաջիչի պաշտպանության կողմից:

Երկուսի գործն էլ հետաքննվում է, և երկուսն էլ հերքում են մարդկության դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքը:

Ինչպես հաղորդել է Հաագայում BBC-ի թղթակիցը, իրեն հաջողվել է տեսնել Կարաջիչի հարցաքննության արձանագրությունը, որտեղ նա պնդում է, որ ռազմական հանցագործություններ կատարելու հրամանն ինքը չի տվել:

Նախորդ հոդվածը‘Ռուսաց Կիրիլ պատրիարքը համասեռականության դեմ պայքարը բացատրել է քրիստոնեության բնույթով’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյա. Նիգոյանին սպանել են հակամարտությունը սրելու նպատակով’