‘Կարեն Թովմասյան. Այսօր իմացա, որ «արմատական» Կարապետ Ռուբինյանն արտագաղթել է ‘

1649

Կարեն Թովմասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, այսօր իմացա, որ «արմատական» Կարապետ Ռուբինյանն արտագաղթել է Բեյրութ:
Հետաքրքիր է, էլի, Ռուբինյանը ՀՀՇ-ից դուրս եկավ, որովհետև Կոնգրես դաշինքը, որին մաս էր կազմում նաև ՀՀՇ-ն, լավ չէր պայքարում, վճռական չէր: Քաղաքագիտական վերլուծությունից հետո էլ ավելի թափով էր Կոնգրեսին մեղադրում անվճռականության ու ռեժիմին մաս կազմող ուժի հետ համագործակցության մեջ: Հետո հեղափոխություն էր անում Րաֆֆիի հետ (էս իրա ռեզյումեի ամենապանծալի հատվածն է), հետո ՀՀՇ-ն էր «վերածնում»: Ու սենց արմատական էլ արտագաղթեց: 
Երևի գնացել է Լիբանանում անի հեղափոխությունը՝ Հեզբոլլահի հետ:

Ինչքան ժամանակ է անցնում, գնալով պարզվում է, որ բոլոր նրանք, ովքեր Կոնգրեսին մեղադրում էին անվճռականության մեջ ու թիրախավորել էին հենց Կոնգրեսին ու զբաղված էին նրան դաս տալով, հերիք չի՝ վճռականություն չեն ցուցաբերում, դեռ մի հատ էլ ամեն մեկն իր համար տաք անկյուն է գտնում իշխանության ծոցում կամ էլ՝ արտերկրում: Բոլորին այդ ճակատագիրն է սպասվում»:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Արսենալն» ու «Ատլետիկոն» ավելիի են հավակնում, քան սպասվում էր’
Հաջորդ հոդվածը‘Համաներման մասին օրինագիծը քվեարկության կդրվի վաղը’