Կարեն Խաչանովը կմասնակցի թենիսի ԱՄՆ բաց առաջնությանը

402

Այսօր մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը, որին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը: Տոկիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 1/64 եզրափակչում կմրցի Լլոյդ Հարիսի հետ:

Համաշխարհային դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչն առաջին փուլում կմրցի դանիացի Հոլգր Ռունի հետ: Հույն Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարեյը: Ալեքսանդր Զվերևի մրցակիցը Սեմ Քուերին է: Ալեքսանդր Ռուբլյովի մրցակիցը կլինի Իվո Կառլովիչը, իսկ Ռուսասատանը ներկայացնող մեկ այլ թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը կմրցի Ռիշար Գասկեի հետ:

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ