Հայաստանի հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

450

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։

Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Նախորդ հոդվածըԵԱ. Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը կմասնակցի թենիսի ԱՄՆ բաց առաջնությանը