‘Կարծիք. Վախկոտները ետ են կանգնում պարտության հեռանկարից, խիզախները պայքարում են ‘

3669

Գերմանիայում բնակվող Մարիամ Հովհաննիսյանը  Ֆեյսբուքում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին.

«…Ամբողջ ժամանակ նստած հետևում ու կարդում եմ տարբեր տեսակի արձագանքներ և չեմ կարող չարձագանքել։

Առաջին դիտարկումս ուղղված է էն ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց, ովքեր հրճվել են էսօրվա ստեղծված իրավիճակից և բղավում են «Տեսա՜ք, մենք ճիշտ էինք, մենք ճի՜շտ էինք»։ Որքան էլ որ հասկանում եմ, որ էդպիսի մարդկանց համար շատ մեծ գայթակղություն է Լևոն Տեր-Պետրոսյանին «սխալ հանելով» ինքնահաստատվելը, պետք է այնուամենայնիվ հիասթափեցնեմ իրենց՝ սխալվողը դուք եք։

Ուրեմն՝ էս տարիների ընթացքում գլխավոր առաջ քաշված «թեզը» բուրժուադեմոկրատական հեղափոխության դեմ եղել է հետևյալ միտքը. «Էս ամբողջը խաղ է, Գագոն ու Սերժը չեն կարող երբեք տարբեր ճանապարհներով գնալ, այսինքն՝ Ծառուկյանը ընդդիմություն չի կարող լինել»։

Չեմ ցանկանում հերթականությամբ նշել թե ինչպես վերջին տարիներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քայլ առ քայլ ընդդիմություն դարձավ, որովհետև բոլորդ դրա ականտեսն եք եղել։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները ոչ մի բանական մարդու մոտ չեն կարող թողնել կասկած, թե սա խաղ էր։ Էն մարդը, ով «խաղ է խաղում» և էն գլխից գիտեր, որ ԻՆՔՆԱԿԱՄ պետք է հետ կանգներ իր ասածներից, չէր համաձայնվի, որ հրապարակավ՝ սերժիկից սկսած աշոծյաններով վերջացրած իրեն ինչ հայհոյանք ասես տային։ Բնականաբար, բոլորս հասկանում ենք, թե ինչ կարգի ճնշումների և սպառնալիքների տակ է ետ կանգել Ծառուկյանն իր ծրագրից։ Կարծում եմ` կարիք չկա նշելու, որ «բա թող դիմանար»-ի կարգի մեղադրանքները առնվազն Կոնգրեսին ուղղելը անհեթեթություն է։

Նախագահ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» այսպիսով լիովին իրականացավ։ Չալարեմ գրել, որ ո՛չ «քաղաքագիտական վերլուծության» մեջ, ո՛չ որևէ այլ ելույթում կամ հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը չի պնդել, որ այս պրոցեսը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է հաղթանակով պսակվի։ Մի պարզ պատճառ կա դրա համար՝ չկա որևէ քաղաքական պրոցես, որի սկզբում կամ ընթացքում կարելի է պնդել, որ հաջողությունը երաշխավորված է և անհաջողության ռիսկեր չկան։ Վախկոտները ետ են կանգնում, որպեսզի խույս տան հնարավոր նման հեռանկարից, խիզախները պայքարում են։ Խոսքը եղել է միշտ այն մասին, որ բուրգը ներսից խարխլելով, մի մեծ մասին պոկելով և համագործակցությամբ կարող է ՌԵԱԼ հնարավորություն ստեղծվի ազատվելու այս իշխանություններից։

Իսկ թե էս իրադրության մեջ էն հորթի պես հրճվողներն ինչից են էդքան հրճվել, միայն Աստված գիտի մեկ էլ իրենց գործատուն։ Էս պահի դրությամբ միակ հրճվողը պիտի որ Սերժն ու իր բանդան լիներ…»

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Շատ խնդիրներ ունեի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայինների նստարանին»’