‘Մեսսի. «Շատ խնդիրներ ունեի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»’

891

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին անկեղծությամբ նշել է, որ նախորդ մրցաշրջանում լավ մարզավիճակում չի եղել: Հիշեցնենք, որ 2013-14թթ. մրցաշրջանում կատալոնական թիմը որևէ տիտղոս չնվաճեց:

«Այս մրցաշրջանի հենց սկզբից փորձել եմ հնարավորինս լավ խաղալ: Գիտեի, որ նախորդ մրցաշրջանը, որի ընթացքում խնդիրներ ունեցա, հաջող չեմ անցկացրել: Շատ խնդիրներ ունեի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Նախորդ տարվա ոճիս փոփոխությունն ինձ համար մարտահրավեր էր: Ցանկանում էի դառնալ այն ֆուտբոլիստը, որն էի նախքան այդ մրցաշրջանը»,-Մեսսիի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:

Նախորդ հոդվածը‘ Պելեգրինի. ««Բարսելոնան» բոլորից լավ է խաղում»’
Հաջորդ հոդվածը‘Կարծիք. Վախկոտները ետ են կանգնում պարտության հեռանկարից, խիզախները պայքարում են ‘