‘«Մենք ձեզ սպասում ենք ներքեւում». Ուսանողները հանդիպեցին Աշոտյանին (լուսանկարներ)’

978

Ուսման վարձերի բարձրացման դեմ պայքարող ուսանողներն այսօր հանդիպել են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ցուցարարներին հուզող  խնդիրների քննարկում, սակայն, ըստ էության, տեղի չի ունեցել:

Ուսանողների պատվիրակները պահանջել են, որպեսզի նախարար Աշոտյանը իջնի ներքեւ՝ ԿԳ նախարարության դիմաց հավաքված մնացած ցուցարարների ներկայությամբ «մտերմիկ զրույցի» համար: Աշոտյանը հրաժարվել է՝ պնդելով, որ «ժողովրդավարությունը պետք չէ վերածել ամբոխավարության»: «Հարություն, շանտաժի լեզվով մի՛ խոսիր, այնտեղ, որտեղ դու սովորում ես, ես դասավանդում եմ», — ակտիվիստներից «ամենաակտիվին» դիմելով՝ ասել է նախարարը: 

«Մենք ձեզ սպասում ենք դրսում»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ ասել են ուսանողները եւ հեռացել:

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչի երեւանյան գրասենյակը գերված զինվորի վերաբերյալ հայտարարություն կանի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ցուցարարներից մեկին’