‘Կարմիր խաչում չեն ընդունել գերված զինվորի հարազատներին’

1432

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակում հրաժարվել են ընդունել գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին՝ պատճառաբանելով, որ գրասենյակի պատվիրակ Դրագանա Դրանկովիչը մեկնում է Պաշտպանության նախարարություն:

 Ըստ Panarmenian.Net-ի, զինծառայողի հարազատները պնդում են, որ հենց գրասենյակի դիմաց սպասելու են մինչև նա վերադառնա նախարարությունից ու պատասխանի իրենց հարցերին, պահանջներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջադեպը ԻՆջիղուլյանի համար իրավական հետեւանքներ չի ունենա: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի դիմաց ցուցարարները պատրաստվում են հովանոց տեղադրել’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն» ռ/կ-ի նախկին համակարգողին կառավարությունը աշխատանքի առաջարկ է արել ‘