‘ «Կարֆուրի» առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա. Մամուլ ‘

905

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած «ՀԺ»-ի աղբյուրների հավաստմամբ «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա:

Մասնավորապես, Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով ետ ընկնել` «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով: Ըստ որոշ հաշվարկների, ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում: «Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթը հարցեր էր հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դարձել, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է:

Մանրամասներն՝ այսօրվա «Հայկական ժամանակում»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին դիմավորող երեխան ցրտից անզգայացել էր. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում մեծ աղմուկ հանած գիրքը՝ շուտով հայ ընթերցողի սեղանին. Մամուլ ‘