‘Կդառնա՞ Մարզահամերգային համալիրը առեւտրի կենտրոն (տեսանյութ)’

1314

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց՝ կապված Երեւանի մարզահամերգային համալիրի ճակատագրի հետ:

Նրան հետաքրքրում էր, թե ինչու՞ է կառավարությունը որոշել Համալիրի շենքը ամրագրել պաշտպանության նախարարության հաշվեկշռում:

«Արդյո՞ք ավելի քիչ եք վստահում մշակույթի կամ սպորտի հարցերով նախարարություններին», — հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ խնդիրը վստահության պակասը չէ:
«Իրականում ՊՆ-ը չէ, եւ որեւէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը: Մենք խորապես վստահ ենք, որ դա պետք է լինի ձեռնարկատիրական գործունեություն: Մենք որոնելու ենք ուղիներ, որ գտնենք արդյունավետ կառավարիչ՝ կամ վարձակալ, կամ անձ, որը կգնի: Բայց գումարները, որոնք մենք ստանալու ենք, ուղղելու ենք երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Դրանով է պայմանավորված, որ շենքը ՊՆ հաշվեկշռում է գտնվում», — ասաց Հարությունյանը:

Նա վստահեցրեց նաեւ, որ Կարեն Դեմիրճյանի անունը ցանկացած դեպքում պահպանվելու է: Ըստ Հարությունյանի՝ սեփականատիրոջ կամ վարձակալի ի հայտ գալու դեպքում Համալիրը առեւտրային կառույց չի դառնա, կպահպանի իր նշանակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին’
Հաջորդ հոդվածը‘Արարատի մարզում սահմանախախտի են ձերբակալել’