‘Նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին’

783

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման  աշխատանքները:
 
Մասնավորապես, 2014 թ. սեպտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
 
1.«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 94.1-րդ կմ (Արագածոտնի մարզ, գյուղ  Գեղարոտ)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
 
2.Հ-1 «Մ4 Ջրաբեր-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Քաղսի գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Վարկ վերցնելու տեմպերը լուրջ մտահոգություն են առաջացնում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կդառնա՞ Մարզահամերգային համալիրը առեւտրի կենտրոն (տեսանյութ)’