‘Կեյլոր Նավասը մտադիր է փոխել ակումբային գրանցումը’

948

«Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է AS-ը: 

Կոստառիկացին «արքայական» ակումբին խնդրել է վճարել պայմանագրով նախատեսված իր աշխատավարձը և նրան ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել: 

Սակայն «Ռեալ»-ը արգելել է և մտադիր է 32-ամյա խաղացողի տրանսֆերի վաճառքից նվազագույնը 20 միլիոն եվրո ստանալ: 

Նավասի հետ արդեն կապ են հաստատել ՊՍԺ-ի ներկայացուցիչները, սակայն ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ նրանք պատրաստ չեն վճարել «սերուցքայիններ»-ին և համաձայնության չեն եկել «Ռեալ»-ի հետ: 

Նավասն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 21 խաղի և բաց թողել 21 գոլ:

Նախորդ հոդվածը‘ԱՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից’
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը. ՀԺ’