Կեյլոր Նավասն ամռանը կհեռանա ՊՍԺ-ից

464

Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասն ամռանը կհեռանա փարիզյան ակումբից, հաղորդում է L’Équipe-ը։ Նա չի ցանկանում ռոտացիոն սկզբունքով հանդես գալ իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։

Կեյլոր Նավասի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նավասն այս մրցաշրջանի ընթացքում 23 հանդիպման է մասնակցել։ Նա բաց է թողել 21 գոլ։ 23-ամյա Դոնարուման մասնակցել է 22 հանդիպման եւ բաց թողել 20 գոլ։

Նախորդ հոդվածը«Ռեալը» մերժել է Մբապեի լրացուցիչ ֆինանսական պահանջները
Հաջորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն