‘Կեցցե՛ն ավագանու ընտրությունները եւ ձվի թանկացումները’

1080

Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր զանգել են ժեկից, ասում են եկեք կտրոն ստացեք ժեկից, որ գնաք ձու ստանաք: Էրեւում է սխալ էին զանգել, ասում եմ՝ ինչ ձու, ում կողմից, ինչի համար: Ասում է՝ Սամվել Ալեքսանյանի կողմից, թաղապետարանն է ցուցակը տվել, որ հերթով բոլորին զանգենք, էսօր է ժամկետը, եկեք կտրոնը վերցրեք, որ գնաք ձուն ստանաք բարեգործական ճաշարանից: Ասեցի՝ «շնորհակալություն, մեզ Սամվել Ալեքսանյանից ոչ մի օգնություն պետք չի, որտեւ ինքը հանցագործ է»: Շատ արագ հրաժեշտ տվեցին ինձ: Ափսոս ավելին չիմացա, բայց եթե հետաքրքվող լրագրող կա, թող գնա ՀԱԹ Սբ. Երրորդություն եկեղեցու դիմաց նախկին «Աղավնի» խանութում տեղակայված բարեգործական ճաշարան, էնտեղ են ձուն բաժանում: Կեցցե՛ն ավագանու ընտրությունները եւ ձվի թանկացումները»:

Նախորդ հոդվածը‘Դեպի Ստեփանակերտ կթռչեն 19 տեղանոց օդանավերը’
Հաջորդ հոդվածը‘Տարոնն ու՞ր, քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու՞ր’