‘ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի ‘

6317

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 18.00-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասինհայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:Նիստի օրակարգում է ԿԸՀ-ում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դիմումատուն նշել է, որ իրենց ձեռքի տակ մի շարք փաստեր կան, որոնք ապացուցում են, որ ընտրություններն անցել է համատարած խախտումներով:

Հանձնաժողովի նիստի օրագարկում ներառված են նաև այլ հարցեր` քաղաքացի Նարինե Ղազարյանի դիմումների, Երևանի ավագանու անդամության «Բարև, Երևանի» թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումի, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքի քննարկում:

Նախորդ հոդվածը‘Շաքարավազի գներն ամենուր նվազում են, իսկ Հայաստանու՞մ’
Հաջորդ հոդվածը‘Ֆանտաստիկ գոլերի շարքից. Տեսանյութ’