ԿԺԴՀ ղեկավարն առաջին անգամ աշխարհին ներկայացնում է իր դստերը

290

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկմանը Կիմ Չեն Ինը մենակ չէր ներկա, այլ կնոջ և դստեր հետ միասին։ Հյուսիսկորեական լրատվամիջոցներն առաջին անգամ էին աշխարհին ցույց տալիս ԿԺԴՀ առաջնորդի ընտանիքի անդամներին, ում կյանքն ավանդաբար գաղտնիքով է պարուրված։

Դստեր հայտնությունը ցույց է տալիս ԿԺԴՀ ղեկավարի դինաստիական նկրտումները, նա ուզում է իշխանությունը փոխանցել Կիմերի չորրորդ սերնդին՝ կարծում են փորձագետները։

Հարավկորեական հետախուզությունն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կիմը, ենթադրաբար, երեք երեխա ունի՝ երկու դուստր և մի որդի։ Նրանցից ոչ մեկը հանրությանը չէր ներկայացվել։

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Կիմի աղջկա անունը չի հաղորդել, միայն նշվել է, որ նա Կիմ Չեն Ինի սիրելի դուստրն է։ Որոշ տվյալների համաձայն՝ նրա անունը Կիմ Ջու Է է։ Արտաքինից՝ նա մոտավորապես 12 տարեկան է, լուսանկարներում նա քայլում է հոր հետ, երբ հայրը ստուգում է հրթիռը, և ժպտում է։

Փորձագետները ենթադրում են, որ հիմա՝ հրապարակային ներկայացումից հետո, հյուսիսկորեական «արքայադուստրը», հավանաբար, կարող է մասնակցել պետական գործերին։

Փորձագետը հիշեցրել է, որ Կիմ Չեն Ինի հայրը հենց նրան էր ընտրել որպես իր ժառանգորդ՝ չնայած ավագ երեխաներ ուներ, քանի որ համարում էր, որ նա է ամենից շատ նման իրեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համարում է ԱՄՆ-ի խամաճիկը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Անգլիայի հավաքականի տպավորիչ մեկնարկը՝ 6 գոլ (տեսանյութ)