ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել

301

Չորեքշաբթի ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը, տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Kyodo լրատվական գործակալությունը։

Լուրը հաստատել են նաև երկրի պաշտպանության նախարարությունը և ափի պաշտպանության ծառայությունը։ Վերջինս, մասնավորապես, առևտրանավերից պահանջել է Ճապոնական ծովի գոտում անվտանգության խիստ միջոցներ պահպանել և հետևել տեղեկատվությանը, նաև կոչ է արել ոչ մի դեպքում չմոտենալ հրթիռի լողացող բեկորներին՝ դրանք հայտնաբերելու դեպքում։

Ճապոնական կառավարական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռն, ամենայն հավանականությամբ, ընկել է Ճապոնիայի բացառիկ  տնտեսական գոտուց դուրս։

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել ԿԺԴՀ-ի իշխանություններին բալիստիկ հրթիռ արձակելու կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՊատժամիջոցներ ՌԴ-ի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի քաղաքացիների նկատմամբ