‘ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի ղեկավարներին համեմատել է ապուշների հետ’

1063

ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեայի ղեկավարությանը համեմատել են «իմբեցիլների» և «ապուշների» հետ՝ Միացյալ Նահանգների  հետ համագործակցելու քաղաքականություն վարելու համար, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ  ազգային պաշտպանության կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի կոշտ հայտարարություններին: «Ավելի մեծ հիմար կամ ավելի թուլամիտ ապուշ չի կարող լինել, քան նա է, ով մտածում է աջակցել միջուկային զենքով զինված կողոպտչին»,- հայտարարել է այդ կոմիտեի ներկայացուցիչը՝ նկատի ունենալով Սեուլի և Վաշինգտոնի փախհարբերությունները: Հայտարարության մեջ նաև ծայրաստիճան անհարգալից դիմելաձև է օգտագործվել Հարավային Կորեայի առաջնորդ Պակ Կին Հեի հասցեին. փոխանակ նրան ազգանունով և պաշտոնով անվանելու, ինչպես դա ընդունված է կորեերենում, մամլո քարտուղարը նրան անվանել է ուղղակի Պակ:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունները շարունակում են թշնամական մնալ 1953 թ. զինված հակամարտության ավարտից ի վեր: Տեխնիկապես՝ այս երկու պետություններն առ այսօր գտնվում են պատերազմի մեջ: ԿԺԴՀ-ն պատժամիջոցների է ենթարկվում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ իր միջուկային ծրագիրը զարգացնելու համար, և փաստորեն՝ մեկուսացված է մնացած աշխարհից: Հարավային Կորեան, ընդհակառակը, զարգացնում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որին Հյուսիսային Կորեան համարում է իր հիմնական թշնամիներից մեկը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օբաման հետաձգել է Ասիայի երկրներ կատարելիք այցը’
Հաջորդ հոդվածը‘Հունգար ուսանողները «մերկ բողոք» են կազմակերպել ընդդեմ դրես-կոդի’