‘Օբաման հետաձգել է Ասիայի երկրներ կատարելիք այցը’

803

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է հաջորդ շաբաթ նախատեսված այցը Ասիայի երկրներ, այդ թվում՝ նաև Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը կայանալու է ինդոնեզական Բալի կղզում: Ինչպես երեկ երեկոյան հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը՝ նման որոշում կայցվել է ամերիկյան կառավարության գործունեության դադարեցման և Կոնգրեսի հետ այդ հարցով շարունակվող բանակցությունների կապակցությամբ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ հետաձգվում են Օբամայի այցերը Մալայզիա և Ֆիլիպիններ, որոնք նույնպես պետք է տեղի ունենային ասիական շրջագայության շրջանակներում: Ենթադրվում էր, որ Օբամայի ասիական ուղևորություններն սկսվելու էին շաբաթ օրը: Մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ «նախագահի այցերի հետաձգումը ևս մի հետևանք է ներկայացուցիչների պալատի գործունեության , որի մեղքով կառավարությունը դադարեցրել է աշխատանքները», փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով կդադարեցնի աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի ղեկավարներին համեմատել է ապուշների հետ’