Հութիները Կարմիր ծովով անվտանգ անցում են խոստացել  ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերին

152

Հութիների «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամեդ ալ-Բահիտին հավաստիացրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նավերին ոչինչ չի սպառնում Կարմիր ծովում։

«Ինչ վերաբերում է մյուս երկրներին, որոնց թվում են Ռուսաստանը և Չինաստանը, նրանց նավարկությանը տարածաշրջանում ոչինչ չի սպառոնւոմ,- ասել է նա «Извесия» թերթին տված հարցազրույցում։- Ավելին, մենք պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգ անցումը Կարմիր ծովով, որովհետև ազատ նավավարությունը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար»։

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո հութիների եմենյան «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարեց, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ նրա հետ կապ ունեցող նավերն անցնեն Կարմիր ծովով և Բաբ-էլ-Մանդեբյան ծոցով, քանի դեռ պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չեն դադարել։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն միջուկային զենքի ստորջրյա համակարգ է փորձարկել
Հաջորդ հոդվածըՄադուրոն քննադատել է Արգենտինայի նախագահի ելույթը Դավոսում