‘Կիեւում ձերբակալել են Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախկին ղեկավարին ‘

921

Ուկրաինական իշխանությունները ձերբակալել են Գերագույն Ռադայի՝ Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովին, հաղորդում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության կայքը: Հատուկ գործողությունը գերատեսչության աշխատակիցները Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ իրականցրել են շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին:

«Եֆրեմովը կասկածվում է ծանրացուցիչ հանգամանքներում ծառայողական դիրքի չարաշահման եւ ծառայողական կեղծարարության մեջ»,- հաղորդել է Ուկրաինայի Գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը: Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոյի խոսքերով՝ Եֆրեմովի խափանման միջոցը դատարանը կորոշի մոտ օրերս: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ձկնային արտադրանքը մրցունակ չէ ռուսաստանյան շուկայում. հ/կ նախագահ’