‘Կիեւ. Հանձնաժողովը Գերագույն ռադային առաջարկում է անվստահություն հայտնել կառավարությանը ‘

879

Պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը Գերագույն ռադային առաջարկում է ամբողջությամբ հիմք ընդունել Ուկրաինայի կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման նախագիծը: Հայտնվում է, որ այդ որոշման օգտին այսօր ռադայի հանձնաժողովի նիստին կողմ են քվեարկել 8 հոգի, մեկը ձեռնպահ է մնացել: Նախագծի հեղինակներից մեկը՝ Վիտալի Կլիչկոն, հայտարարել է, որ հանձնաժողովի այդ որոշումից «շատ բան է կախված»: Նա նշել է, որ «անկարգությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք պետք է հեռանան»: Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Կիևում ցուցարարները պաշարել են Ուկրաինայի կառավարության շենքը:

 

Նախորդ հոդվածը‘Թաիլանդ. Ընդդիմությունը «ժողովրդական հեղաշրջում» է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Ռեժիսոր Չժան Իմոուն կվճարի «ավել» երեխաների համար’