Կիմիխը՝ 2021թ. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

367

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ճանաչվել է 2021թ. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ։ Գերմանիայի ֆուտբոլային միության կայքի անցկացրած քվեարկությանը մասնակցել են Բունդեսթիմի երկրպագուները։

26-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 33,8 տոկոսը։ Երկրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը՝ 22,7 տոկոս։ Երրորդ տեղում է «Բավարիայի» կիսապաշտխան Լերոյ Սանեն՝ 13,6 տոկոս։

2020 թվականին Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացող էր ճանաչվել «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

Հիշեցնենք, որ անցած տարի անցկացված Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Գերմանիան պարտվել էր Անգլիայի հավաքականին։

Նախորդ հոդվածըԿոլեկտիվ ինքնասպանության սազանդարները. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըՎիլյարն ու Մայորալը հեռացան «Ռոմայից»