‘Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին երկու տոննա թանկարժեք սունկ է նվիրել’

3099

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին երկու տոննա թանկարժեք դելիկատեսային սունկ է նվիրել՝ ի հիշատակ Փհնյանում իրենց հանդիպման, Սեուլում տեղի ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ սունկը, եկող շաբաթ նշվող հիշատակի օրվա կապակցությամբ, կուղարկվի բաժանված ընտանիքների անդամներին, որոնք մինչ այժմ ոչ մի անգամ չեն կարողացել հանդիպել Հյուսիսում գտնվող իրենց հարազատների հետ:

«Մենք ընտրել ենք մոտավորապես 4 հազար համեմատաբար տարեց մարդկանց, և նրանցից յուրաքանչյուրը հիշատակի օրվա կապակցությամբ կստանա 500 գրամ սունկ»,- ասել է աշխատակազմի ներկայացուցիչը:

«Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի նվիրած երկու տոննա սունկը լուսաբացին ինքնաթիռով հասել է Սեուլ»,- հավելել է նա:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Փոմփեոյի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը’