Կիմ Չեն Ինի քույրը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է դադարեցնել պատերազմը Հարավի հետ

600

Փհենյանում իշխանության վերին էշելոններում ազդեցիկ գործիչ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, թե ԿԺԴՀ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Հարավի հետ, եթե վերջինս դադարեցնի իր «թշնամական քաղաքականությունը»։

Կիմ Յո Չժոնը Սեուլի նախագահ Մունի առաջարկը՝ պաշտոնապես հայտարարել կորեական պատերազմի ավարտը, անվանել է «հետաքրքիր և հրաշալի գաղափար»։

Իր հայտարարության մեջ նա ասել է, թե Փհենյանը պատրաստ է քննարկելու միջկորեական հարաբերությունների բարելավման հարցը՝ պայմանով, որ Հարավը կհրաժարվի իր կոշտ թշնամական քաղաքականությունից Հյուսիսի հանդեպ։

«Ներկա իրավիճակում ոչ մի իմաստ չկա հայտարարել պատերազմի ավարտի մասին՝ անփոփոխ թողնելով այն ամենը, ինչը կարող է ավելի քան կես դար միմյանց դեմ հակամարտող  կողմերի միջև պատերազմի սերմեր ցանել»,- ասվում է Կիմի հայտարարության մեջ, որը տարածել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական KCNA գործակալությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍարդինիայում բանտից ազատվել է Կատալոնիայի անջատականների առաջնորդ Պուչդեմոնը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1066 նոր դեպք, 23 մահ